երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
«Փաշինյանը կկործանի Հայաստանը». Լուկաշենկոն ՀՀ-ի՝ դեպի Արևմուտք կողմնորոշման մասին

«Փաշինյանը կկործանի Հայաստանը». Լուկաշենկոն ՀՀ-ի՝ դեպի Արևմուտք կողմնորոշման մասին

Հայաստանի իշխանությունները Եվրամիության հետ վտանգավոր սիրախաղ են սկսել, ինչը կարող է կործանել Հայաստանը։ Նախագահական ընտրություններում քվեարկությունից հետո ԶԼՄ-ների հետ մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին։ Նա շեշտել է, որ այսօր Հայաստանն այսօր խնդիրներ ունի մի կողմից Արևելքի, մյուս կողմից՝ Արևմուտքի հետ, փորձում է Ռուսաստանին էլ իր դեմ տրամադրել։
 
«Ոչ մեծ բնակչությամբ, փոքր տարածքով, թեպետ պետությունները տարածքով չեն գնահատվում․․․ Հայաստանն իրեն շրջապատել է թշնամիներով։ Ահա, ԵՄ-ն կսկսի նրան ինչ-որ բանով օգնել... Հանգստացրեք նրան, նա կոչնչացնի երկիրը։ Չի կարելի Կովկասում պատերազմ թույլ տալ։ Հայաստանը հրաշալի երկիր է, խելացի, կրթված ժողովուրդ»,- ասել է նա և առաջարկել որպես օրինակ դիտարկել այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում և Վրաստանում։
Լուկաշենկոն անդրադարձել է նաև Փաշինյանի կողմից իր հանդեպ ունեցած վրդովմունքին: Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները նեղացել են իրենից այն բանի համար, որ վերջինս իբր աջակցել է Ադրբեջանին։
«Ես միշտ պաշտպանել եմ ողջախոհությունը, միշտ կողմ եմ, որ պատերազմ չլինի, որ մենք իրար հետ չկռվենք, և այդ ժամանակ Իլհամ Ալիևը պրագմատիկ դիրքորոշում ուներ»,- ասել է նա:
Լուկաշենկոն նշել է, որ դեռևս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք միջնորդի դեր էր կատարում Երևանի և Բաքվի միջև, իր խոսքերով՝ «տղայի պես վազվզում էր նրանց միջև»: Նրա խոսքով՝ Ալիևն առաջարկել է տնտեսական համագործակցություն և ներդրումներ կատարել և նպատակ չի ունեցել պատերազմել Հայաստանի հետ։
 
«Այսօրվա պես հիշում եմ՝ Ալիևը քարտեզ դրեց իմ առջև և ասաց... Ահա Ղարաբաղի մոտ հինգ շրջանները։ Գիտեք, հողը Հայաստանի և Ադրբեջանի համար արժեքավոր ռեսուրս է։ Եվ նրանք (Հայաստանի ղեկավարությունը -խմբ․) ընդունում են, որ դրանք ադրբեջանական հողեր են»,- Լուկաշենկոն վերհիշել է Ալիևի հետ զրույցը։
 
Նա նաև հիշեցրել է, որ այն ժամանակ Սարգսյանին 5 մլրդ դոլար էր առաջարկել Ղարաբաղի շուրջ 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու դիմաց։
 
Լուկաշենկոն խոստովանել է, որ ինքն է Ալիևին ասել, որ «այս գարշահոտ քաղաքականությունը միշտ ինչ-որ բան արժե»: Այն ժամանակ Ալիևն իր միջոցով Սարգսյանին 5 մլրդ դոլար էր առաջարկել Ղարաբաղի շուրջ 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու համար։ Ի պատասխան՝ Սարգսյանն առաջարկել է 6 մլրդ դոլար, որպեսզի Ալիևը հրաժարվի դրանից։ Լուկաշենկոն նշել է, որ Սարգսյանն իրենից նույնիսկ նեղացել է։
 
Բելառուսի առաջնորդը շեշտել է՝ պատերազմի ու հետևանքների համար մեղավոր է ՀՀ իշխանությունը։ Հիշեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն իր հայտարարություններում ընդունել է Ադրբեջանի տարածքային պահանջները, երբ կարող էր դա չանել:
 
«Փաշինյանն ինքն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից։ Թեև այդ պահին Ալիևը պատրաստ էր համաձայնել, որ սա տարածք է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կունենա։ Բայց ահա այսպիսի նվեր: Ո՞վ չի օգտվի: Ի՞նչ կապ ունեմ ես այստեղ, հարցը ես կամ Բելառուսը չեմ։ Նրանք որոշեցին կրակել իմ ուղղությամբ, բայց գիտեք, թե ում էին ուզում՝ գնդակը դիպչեր, ու՞մ հասկանալի չէ դա»,- ասել է Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ Փաշինյանի հայտարարությունը լսելուց անմիջապես հետո ապշահար զանգել է ՌԴ նախագահ Պուտինին ու տարակուսել, թե ինչու նման բան հայտարարեց Փաշինյանը։ Ասում է՝ Պուտինն ինքն էլ էր զարմացած։

  • Կիսվել: