երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Փաշինյանը հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսել է Եզովպոսի լեզվով

Փաշինյանը հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսել է Եզովպոսի լեզվով

Այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը հարցրեց, թե արդյոք Հայաստանը Ռուսաստանի միջնորդությամբ պատկերացնու՞մ է Թուրքիայի հետ որոշակի գործընթացի մեկնարկ, ինչպես վերջերս Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՌԴ-ն պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը:

«Եթե հունվար ամիսն է, և ինչ-որ մեկն առաջարկի գնալ Սևանում լողալու, ապա առաջարկն այնքան էլ տրամաբանական չի լինի, իսկ եթե հուլիս ամիսն է, ապա այդ առաջարկի մեջ կլինի տրամաբանություն: Տարածաշրջանային իրավիճակն ու մթնոլորտը ցույց են տալիս, որ այդտեղ փետրվար ամիսն է, և պետք չէ իրերը հավաքել, գնալ լողանալու, քանի որ կարող ենք մրսել»,-Եզովպոսի լեզվով պատասխանեց Փաշինյանը:

Վարչապետը համաձայնվեց Լավրովի մտքի հետ և շարունակեց. «Սևանում լողալը լավ բան է, սակայն երբ մեկն առաջարկում է, պետք չէ միանգամից գնալ, պետք է նայել, թե դրսում ինչ աստիճան է, նայել օրացույցին, ըստ այդմ կողմնորոշվել»:

  • Կիսվել: