շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Փաշինյանը Գորիսում ներկայացրեց ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը

Փաշինյանը Գորիսում ներկայացրեց ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում «Այո»-ի քարոզչական հանարահավաքի ընթացքում ներկայացրեց ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հռչակագրի նախագիծը։

«2018թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն թեման, որ անհրաժեշտ է նախորդ շրջանի իշխանությանը տալ քաղաքական գնահատական։ Այժմ ստեղծվել է հանրաքվեի հռչակագիր, որով կտրվի քաղաքական գնահատական վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին»,- ասաց Փաշինյանը։

Ըստ այդ հռաչակագրի՝  1995 թվականից մինչև 2018 թվականի հեղափոխությունը, բացի 1998թ. խորհրդարանական ընտրություններից, մնացած բոլոր համապետական ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ Հռչակագրում անդրադարձ է կատարվում նաև մինչև թավշյա հեղափոխությունը Հայաստանում ստեղծված կոռուպցիոն համակարգին և այլ թեմաների։

 «Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան, ապա ասեմ, որ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով արդեն իսկ ձևավորված է: Մենք կարող ենք հանգիստ պայմաններում ունենալ սահմանադրության բարեփոխված, համաձայնեցված տեքստ՝ որոշ նախապայմաններով»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ իր համար նախապայման է, որ իրենք ընթացիկ կառավարման համակարգը չեն փոխելու: 

Նա նշեց, որ չի չկարծում թե երկու տարին մեկ անգամ երկրի կառավարման համակարգ փոխելը լավ մոտեցում է․ «Ընդհանուր առմամբ մենք անում ենք խմբագրական բնույթի փոփոխություններ, վերացնում ենք առկա թերությունները և 1-2 տարուց, գուցե՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններին զուգահեռ, դա դնում ենք համաժողովրդական քվեարկության»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ  մինչև մարտի 31-ը քաղաքացիները հնարավորություն կունենան հռչակագրի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկները ներկայացնել «Այո»-ի շտաբին։

 

  • Կիսվել: