Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով. Ուշակով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ Մինսկում կայանալիք նիստին կմասնակցի տեսակապի միջոցով: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա, մասնավորապես, ասել է. «ՀՀ վարչապետ Փաշինյանը կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով։ Սակայն, նա իրականում այդ մասին հայտարարել էր դեռ նախորդ նիստի ժամանակ»:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա Մինսկում հունիսի 27-ին։