ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերայի հետ:

Վերջինս բարձր է գնահատել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովը և կարևորել դրա շրջանակում քննարկվող թեմաներն ու հարցերը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնմանը:

Կողմերը կարևորել են վերոնշյալ ուղղություններով սերտ փոխգործակցությունն ու համատեղ հետագա աշխատանքների իրականացումը:

  • Կիսվել: