չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Փաշինյանը Բունդեսթագի պատվիրակության հետ անդրադարձել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը

Փաշինյանը Բունդեսթագի պատվիրակության հետ անդրադարձել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում կրում է ինտենսիվ բնույթ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց զարգացմանը, ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին, այդ համատեքստում ՀՀ դիրքորոշումներին, սահմանազատման գործընթացին: Տարածաշրջանային կայունության ապահովման առումով կարևորվել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:

  • Կիսվել: