Փաշինյանը Արցախ է գնում Արայիկ Հարությունյանի հրավերով. աղբյուր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ինստագրամի էջում լուսանկար է հրապարակել ուղղաթիռում իր դստեր` Արփիի հետ, հետո գրել. «Գնում ենք Արցախ»:
Ըստ Արցախում Primenews.am-ի աղբյուրների` վարչապետը ԱՀ է մեկնում երկրի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի հրավերով` վաղը կայանալիք համագումարում վերջինս հայտարարելւ է իր գալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին:
Նշենք, որ Արցախում այսօր տեղի է ունենալու «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարը, որի ժամանակ Արայիկ Հարությունյանը պաշտոնապես կհայտարարի 2020-ի մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին:
Ի դեպ, ավելի վաղ հայտնիէ դարձել, որ այսօր Արցախում տեղի է ունենալու ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Նիկոլ Փաշինյանը ևս հրավիրյալների շարքում է: