երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Փաշինյանին դեմ եմ, բայց աթոռը հարգում եմ. կլինի какой привет, такой ответ. Վարդան Ղուկասյան

Փաշինյանին դեմ եմ, բայց աթոռը հարգում եմ. կլինի какой привет, такой ответ. Վարդան Ղուկասյան

Ես վարչապետի աթոռը կհարգեմ, բայց ոնց կպահեն, ինչ ձևի կանեն, какой привет, такой ответ: Այս մասին, այսօր Գյումրիի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ մյուս խմբակցությունները թեեւ իրեն ընտրեցին, սակայն կոալիցիա չի ձեւավորվել, ինչպե՞ս են կարողանալու հետագայում աշխատել, Վարդան Ղուկասյանն ասաց. «Բոլորի հետ յուրաքանչյուր որոշում քննարկելու ենք, դրանից հետո որոշում ենք կայացնելու։ Հանգիստ եղի, քաղաքապետի աթոռը չի խաղա, մարդը կարող է խաղալ, աթոռը չէ»:

Հարցին՝ ինչպե՞ս է աշխատելու Նիկոլ Փաշինյանի հետ, լինելով ընդդիմադիր, նա արձագանքեց. «Տեղական ինքնակառավարում նշանակում է տեղում ինքնակառավարել: Ինչ մնում է սուբորդինացիային, ի՞նչ մնում է պահել, պահպանել ճշմարտությունը, ես կպահեմ, կպահպանեմ: Իր քաղաքական հայացքներին միանշանակ դեմ եմ, իրեն դեմ եմ, իր կատարած գործունեությունների 99,9 տոկոսին դեմ եմ, հասկանալի է, բայց տեղական ինքնակառավարումը այլ բան է ասում, իր հետ կապված այլ բան է ասում: Էն մեկն էլ տեղ ենք թողնում կարող մարդը դարձի գա»:

  • Կիսվել: