ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պարբերաբար աշխատում ենք հանդիպել վարչապետի հետ. Մակունց. տեսանյութ

Պարբերաբար աշխատում ենք հանդիպել վարչապետի հետ. Մակունց. տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացվող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը կոնկրետ օրակարգ չունի այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա նշեց, որ աշխատում են պարբերաբար հանդիպել վարչապետի հետ, և սա հերթական հանդիպումն է:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարության վերաբերյալ հարցեր լինելու՞ են վարչապետին, Մակունցը պատասխանեց, թե չգիտի, սակայն խմբակցության մի շարք պատգամավորներ անդրադարձել են դրան եւ արձանագրել, որ Ալիեւի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել, եւ կառուցողական դաշտ չկա այնտեղ:

Մակունցն անդրադարձավ նաև Հայելի ակումբի վրա հարձակմանը՝ նշելով հետևյալը. «Որեւէ բռնության փորձ ընդունելի չէ, եւ ես ուրախ եմ, որ իրավապահ մարմիններն արդեն զբաղվում են այդ գործով, եւ գործ է հարուցված»:

Տեսանյութը՝  News.am-ի

  • Կիսվել: