ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահի ու Սենատի մի շարք անդամների հետ

Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահի ու Սենատի մի շարք անդամների հետ

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերրինի ու Սենատի մի շարք անդամների հետ:

Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է համագործակցության բարձր մակարդակն ու զարգացման հեռանկարները՝ նշելով, որ ձեռքբերումները հնարավոր են եղել Սենատի շարունակական աջակցության շնորհիվ:

Սեդրիկ Պերրինը վերահաստատել է համագործակցության զարգացման գործում Սենատի աջակցության նշանակությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին առնչվող հարցեր:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: