Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումն ուղղված չէր Իսրայելի դեմ․ ԱԳ փոխնախարար
Պաղեստինի Պետությունը ճանաչելու Հայաստանի կառավարության որոշումն ուղղված չէր Իսրայելի դեմ։ Մանամայի երկխոսության» շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին հայտարարել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Պաղեստինի Պետությունը ճանաչելու Հայաստանի կառավարության որոշումն ուղղված չէր Իսրայելի դեմ։ Այդ որոշումը կայացվեց թե՜ պաղեստինցիների, թե՜ իսրայելցիների համար, քանի որ մենք տեսնում ենք, որ այս երկու ժողովուրդների համար խաղաղության և կայունության պայմաններում ապրելու հնարավոր ճանապարհը «երկու պետություն» սկզբունքով լուծումն է»,- ասել է Վահան Կոստանյանը։