շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Օսիպյանը նիկոլական էր, զարմանալի էր, որ Նիկոլին էլ դավաճանեց. Վլադիմիր Գասպարյան

Օսիպյանը նիկոլական էր, զարմանալի էր, որ Նիկոլին էլ դավաճանեց. Վլադիմիր Գասպարյան

Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ինչպես դավաճանեց ոստիկանական համակարգը, այնպես էլ դավաճանեց այն մարդուն, որն իրեն ոստիկանապետ նշանակեց և գեներալի կոչում տվեց: Այս մասին այսօր իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ոստիկանական համակարգից եղե՞լ են մարդիկ, որոնք ցուցմունք են տվել իր դեմ:

Նա, մասնավորապես, նշեց. «Հիմա էլ փորձում է ընդդիմություն խաղալ: Մարդկանց տեսակն է այդպես: Օսիպյանը նիկոլական էր, զարմանալի էր, որ Նիկոլին էլ դավաճանեց»:

Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է Վալերի Օսիպյանը շարունակել աշխատել համակարգում, եթե դավաճանել է համակարգին, Գասպարյանը պատասխանեց. «Ես միշտ դարձի գալու հնարավորություն եմ տալիս, ոնց որ Տերն է մեզ միշտ ապաշխարելու հնարավորություն տալիս, այդպես էլ ես եմ իմ ենթականերին հնարավորություն տվել»:

 

  • Կիսվել: