Որևէ դուրսպրծուկ չի կարող ՀՀ ընտրողի կամքին բռնանալ, կհայտնվի ասֆալտին. Փաշինյան
Որևէ դուրսպրծուկ չի կարող ՀՀ ընտրողի կամքին բռնանալ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ձայնագրությանը։
Փաշինյանը, մասնավորապես, ասաց. «Եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանալ, շատ արագ կհայտնվի ասֆալտին, ամենաարագը ըտեղ ա։ Մնացածը թող գյումեցիները որոշեն»։
Նա հավելեց, թե երաշխավորում է՝ և՛ գյումրեցիները, և՛ փարաքարցիները իրենց կամքն ազատ արտահայտելու հնարավորություն կունենան։