ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Որ օրը Փաշինյանը հեռացվեց իշխանությունից, որևէ մեկը նույնիսկ չի փորձի Հայաստանին uպшռնшլ պшտերшզմով․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)

Որ օրը Փաշինյանը հեռացվեց իշխանությունից, որևէ մեկը նույնիսկ չի փորձի Հայաստանին uպшռնшլ պшտերшզմով․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ թաքցնի իր ձախողումները, քանի որ ամենամեծ ձախողումն ունեցել է բանակի հարցում, պաշտպանության հարցում, Արցախը հանձնելու հարցում, չեմ պատկերացնում իր արած այս քայլն ինչին է ուղղված, կարծում եմ՝ ուզում է ցույց տալ, թե ինչպես է ծախսել 8 միլիարդ դոլարը, որ կախել է մեր պետության գլխին: Այս մասին Արմենիա ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով այսօրվա զորահանդեսին:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեկ զորահանդեսով դժվար է ինչ-որ բան գնահատելը, թե տեխնիկան, թե այդ տեխնիկայի անհրաժեշտությունն ու հնարավորությունները։ Մեր իշխանության գալով կգնենք ամենաժամանակակից, ամենակարևոր ու պետքական տեխնիկան, որը կպաշտպանի մեր ժողովրդին, կհագեցնի մեր սահմանները, կստեղծենք լուրջ տեխնիկայով հագեցած սահմաններ, կքչացնենք մեր զինծառայողների դերը սահմաններում և կլինի խելացի բանակ»:

Կարապետյանի խոսքով՝ հայ ժողովրդին պատերազմով սպառնում են Ալիևը, Փաշինյանը և «Գորշ գայլերը»։

«Որ օրը Փաշինյանը հեռացվեց իշխանությունից, ոչ մեկը նույնիսկ չի փորձի Հայաստանին սպառնալ պատերազմով, մենք կվարենք ճիշտ դիվանագիտություն, կունենաք լուրջ երաշխավորներ, և ոչ ոք չի համարձակվի հարձակվել Հայաստանի վրա»,-ընդգծել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը:

  • Կիսվել: