Օր առաջ պետք է միավորվել՝ թույլ չտալու սահմանադրական կարգի տապալում. Արծվիկ Մինասյան
Ատելության, թշնամանքի, մեկին մյուսի դեմ հանելու՝ իշխանության այս վարքագիծը տանելու է առճակատման, և օր առաջ պետք միավորվել՝ թույլ չտալու սահմանադրական կարգի հերթական տապալումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Մեզ մոտ ամեն գնով սեփական ՍԴ ունենալու՝ քաղաքական մեծամասնության ձգտումը պատրաստ է արհամարհել բազմաթիվ սկզբունքներ, առանց գիտակցելու, որ վաղը, երբ իրենք փոխվեն, կգա նոր իշխանություն կգա ու կձևավորի իր ՍԴ-ն։ Իշխանության՝ «ամեն ինչ գիտեմ» մոտեցումը ոչ մի տեղ տանող ճանապարհ է»,-նշեց նա՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների մասին քննարկումներին:
Նրա խոսքով՝ չկա երկխոսություն, չկա առողջ բանավեճ, ուստի ակնկալել, թե իշխանությունը սահմանադրական փոփոխություններում միայն ազնիվ նպատակ է հետապնդում՝ առնվազն այս պահին մշուշոտ է։
Ավելի վաղ Մինասյանը, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ներկայացված հայցադիմումին, նշել է, որ պատվի եւ բարի համբավի պաշտպանության այդ մեխանիզմով նրանք ուզում են երկրում ձեւավորել նախադեպ։