Ոչ մի հայ քաղաքական գործչից կախված չի եղել ղարաբաղյան խնդրի ելքը. Սուքիասյան
Շատ լավ բան է, երբ մարդիկ ուզում են մի բան քննարկել, հասկանալ՝ որտեղ սխալվեցին, որտեղ ճիշտ գործեցին, արդյոք իրենցից ինչ-որ բան կախվա՞ծ էր: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԺ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին:
«Ես ինչքանով գիտեմ՝ ոչ մի հայ քաղաքական գործչից կախված չի եղել ղարաբաղյան խնդրի ելքը: Եթե ուզեցել են նորից ձգձգել, նորից հանհասկանալի է եղել, թե մեզ ինչ ավելի մեծ վտանգների կարող էր բերել:
Իսկ եթե ուզում են ինչ-որ հարցով ինչ-որ բան ուղղել այսօրվա գործող վարչապետին, ես դա անընդունելի եմ համարում, որովհետև բոլորիս նպատակը պետք է լինի, թե ինչպես Հայաստանը հզորացնենք:
Ամենակարևոր հարցը, որ քաղաքացիները տալիս են՝ այդ որ 30 տարի կարողանում էիք Ղարաբաղը անկախացնել, լավ, իրո՞ք չեք անկախացրել, «ինադ եք ընկել», չեք ուզեցել, որ անկախանան, բա ինչի՞ց եք խոսում: Եթե 30 տարի չի անկախացել, արդեն մնացածը աճպարարություն է»-նշեց Սուքիասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.