Oբյեկտի շահագործումից հետո, սպասրկման մասին ոչ ոք չի մտածում. Փաշինյան
Կրկնվող խնդիրներից է այն, որ երբ տարբեր ծրագրերով որեւէ օբյեկտ շահագործվում է, հետո հասկանում ես, որ հետագա սպասարկման մասին չենք մտածել. Օրինակ, պարզվում է՝ ոռոգման համակարգ չկա, կամ հետագա տարածքի հարդարման աշխատանքներ չեն արվում: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ մանկապարտեզների ծրագիրն իրականացնում էինք, հիշում եմ, որ մարզերից մեկում բարեգործական ծրագրով մանկապարտեզ էր բացվել, ընդ որում, համացանցում տարածված էր լայնորեն այդ մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը, մեծ տոնախմբություն, եւ 2 ամիս հետո պարզեցինք, որ այդ մանկապարտեզը փակվել է, չի աշխատում: Պարզվեց, որ պարզ չէ, թե ով է աշխատավարձ տալու այդ մանկապարտեզի աշխատողներին, ով է կոմունալ վարձերը վճարելու եւ այլն: Դրանից հետո մենք պարտդիր պայման դրեցինք, որ համայնքի բյուջեներում դա պետք է անպայման արտահայտված լինի:
Նույն զբոսայգիների պարագայում, ես այցերի ընթացքում տեսնում եմ, որ խնամքի պակաս կա: Գուցե այստեղ էլ պետք է լրացնենք: Նաեւ ոռոգման համակարգը պետք է դարձնել պարտադիր: Օրինակ, 6 ամիս հետո գնում, տեսնում ես այգում 2 մետր մոլախոտ է աճած:
Եթե այգի ենք կռուցում, որը մեկ տարի հետո լինելու է մոլախոտի, ինչպես Իջեւանում են ասում՝ բռնկուտ, ինչի՞ համար ենք դա անում»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ նույնը վերաբերում է ճանապարհներին, երբ բացումը անում են ճանապարհի, առաջին անձւերից հետո գնում, տեսնում են ճանապարհ չկա. «Ընդհանրապես չի երեւում, որ այդտեղ մեկ ամիս առաջ սեւ ու սպիտակ գծերով ճանապարհ կար: Դա նշանակում է՝ բյուջեի գումարները տիղմի տկ ի պահ հանձնեցինք, որը ոչ մեկին պետք չի: Երբ ասում եմ՝ ո՞ւր է ճանապարհը, մարդիկ զարմանում են, ինչը նշանակում է, որ դա իրենց համար սովորական է: Ասում են՝ «Դե հիմա ասֆալտ ենք արել, 4 անգամ անձրեւ է եկել, հա ի՞նչ ես կռիվ անում, բնական երեւույթ է, որ տիղմը պետք է նստի, բա ի՞նչ եք ուզում: Պետք ա, լապատկա բերենք քանդենք, տեսնես, որ ասֆալտը տակն է, ամեն ինչ տեղում է»: Այսինքն իրենց համար դա շատ սովորական բան է, բա անձրեւը եկել է, մոլախոտը աճել է: Պրոբլեմն այն է, որ մարդկանց համար դա սովորական է»,- հայտարարեց վարչապետը:


