կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ո՞վ և ինչո՞ւ է ԵԱՏՄ դրոշը բարձրացրել Երևանում․ «Փաստ»

Ո՞վ և ինչո՞ւ է ԵԱՏՄ դրոշը բարձրացրել Երևանում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս «Փաստ» թերթի լրագրողն արձանագրել է, որ Երևանում Ռուսական գրքի տան մոտ Հայաստանի և Ռուսաստանի դրոշների մոտ բարձրացվել է նաև ԵԱՏՄ դրոշը: Մեր տեղեկություններով, նախաձեռնության հեղինակը հասարակական-քաղաքական գործիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանն է:


«Փաստի» հետ զրույցում նա հաստատեց այդ տեղեկությունը և հավելեց, որ ԵԱՏՄ դրոշը Երևանում բարձրացնելով՝ ինքը հստակ ազդակ է ուղարկում, որ Հայաստանը չի գնա դեպի ԵՄ, այլ կշարունակի մնալ իր համար շահեկան տեղում՝ ԵԱՏՄ-ում»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: