չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Նույնիսկ անեծքի պաշտոնական բացումն արեցինք ԱԺ դահլիճում. բայց օրհնյալ լինեն նրանք. Ռուբինյան

Նույնիսկ անեծքի պաշտոնական բացումն արեցինք ԱԺ դահլիճում. բայց օրհնյալ լինեն նրանք. Ռուբինյան

«Ոչ մեկին հասցեական վիրավորանք չհասցեագրվեց, դրա համար չընդհատեցի»,-ԱԺ միջանցքում հայտարարեց խոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չընդհատեց Նիկոլ Փաշինյանին, երբ նա օգրագործեց «կզցնել» բառը։

Նա վստահեցրեց, որ դրա փոխարեն ընդդիմության ներկայացուցիչները մի քանի անգամ վիրավորական արտահայտություններ են արել։

Տես նաև՝ Այլ կերպ ասած՝ այս առաջարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սրիկայություն. Ռուբեն Մելիքյան

«Նույնիսկ անեծքի պաշտոնական բացումն արեցիքնք ԱԺ դահլիճում, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցողը պաշտոնապես անիծեց մեզ և մեր սերունդներին, բայց օրհնյալ լինեն նրանք»,-ասաց Աժ խոսնակը։

 Նա ասաց, որ «ձեր Վեհափառը պիղծ է» արտահայտությունը կոնկրետ վիրավորանք չէր, կոնտեկստում է ասել, բայ «սրիկայաբար» գողանալը կոնկրետ իրենց՝ ՔՊ-ականներին էր վերաբերում։

 Ռուբինյանը հայտնեց, որ երբ վարչապետը «պիղծ» բառն օգտագործել Հայոց կաթողիկոսի հասցեին վիրավորանք չէր այլ գնահատական, իսկ Էդգար Ղազարյանի ասած «պղծություն» բառը, ըստ նրա, կոնկրետ վիրավորանք էր։

  • Կիսվել: