շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Նույնիսկ Ադրբեջանի համար դժվար է ասել՝ չէ, արցախցիների վերադարձը չենք կարող քննարկել. Քոչարյան

Նույնիսկ Ադրբեջանի համար դժվար է ասել՝ չէ, արցախցիների վերադարձը չենք կարող քննարկել. Քոչարյան

Խոսքը ոչ թե արցախցիների վերադարձի, այլ վերադարձի իրավունքը ֆիքսելու մասին է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այստեղ ճանապարհը մեկն է՝ ակտիվ դիվանագիտական աշխատանք։ Սա այն թեման է, որը դժվար է մերժել միջազգային հանրության կողմից։ Ես չեմ պատկերացնում որևէ եվրոպական երկիր, որ ասի՝ մենք չենք համարում, որ դուք պետք է այդ իրավունքը հետապնդեք։ Հնարավոր չէ նման բան ասել։ Այս պահին իրատեսականը սա է, փորձենք դիվանագիտական ճանապարհով այդ հարցի լուծումը ստանալ։ Ես տեսնում եմ, որ դա հնարավոր է։ Նույնիսկ Ադրբեջանի համար դժվար է ասել՝ չէ, վերադարձ չենք կարող քննարկել։ Իրենք փորձելու են դա կապել ադրբեջանցիների վերադարձի հետ»,–ասաց նա։

  • Կիսվել: