Նպատակ ունենք բոլոր դպրոցներում անգլերենի խմբակներ բացել. քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է դպրոցներում խոսակցական անգլերենի խմբակներին։
«Անգլերենն այսօր ուղղակի անհրաժեշտություն է, և 300 երեխա այսօր մեր դպրոցների 11 ակումբներում սովորում է խոսակցական անգլերեն, և մենք նպատակ ենք դրել սա իրականացնել գրեթե բոլոր դպրոցներում։ Եվ այս գործի համար մեզ պետք են կամավորներ, որոնք խոսում են անգլերեն, լավ գիտեն անգլերեն։ Պարտադիր չէ, որ լինեն անգլերենի դասախոսներ, բայց կարող են մասնակցել այս գործընթացին։ Մենք ունենք նույնիսկ դպրոցականներ, և այս պրոցեսում մեզ պետք են մարդիկ, ովքեր ունեն այդ ցանկությունը՝ գիտելիքը փոխանցելու երեխաներին»,- ասել է նա։



