Նոր իշխանությունները որևէ կաշկանդվածություն չունեն Հոկտեմբերի 27-ը բացահայտելու առումով․ Արամ Սարգսյան
Այս փուլում գործի վերաբացումը կրկին վստահություն չի ներշնչելու, Եռաբլուրում լրագրողներին ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտմանը:
«Նոր իշխանությունները որևէ կաշկանդվածություն չունեն Հոկտեմբերի 27-ը բացահայտելու առումով, բայց այս փուլում գործի վերաբացումը կրկին վստահություն չի ներշնչելու, որովհետև գործի համար հարկավոր է ունենալ արդար դատական համակարգ», - ասաց նա։
Սարգսյանը նշեց, որ Հոկտեմբերի 27-ի նման բարդ դատավարությունները պիտի անցկացվի այնպիսի ժամանակահատվածում, երբ ամբողջությամբ դատաիրավական համակարգը ձևավորված կլինի ու կվայելի հանրային լուրջ վստահություն։
«Չեմ կարծում, որ արտաքին քաղաքական վարկածը կարող ենք ստուգել այսօր, երբ Ռուսաստանի նախագահը գալիս է Հայաստան և ուզում է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին: Կարծում եմ, որ այս փուլում գործի վերաբացումը ու նոր դատավարությունը նույնչափ վստահություն չի ներշնչելու, ինչ նախկինում»,- ասաց նա։