երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Նիկոլ Փաշինյանը Համբուրգից կմեկնի Մոսկվա

Նիկոլ Փաշինյանը Համբուրգից կմեկնի Մոսկվա

Ես Համբուրգից մեկնելու եմ Մոսկվա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Այնտեղ մասնակցելու եմ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Մենք խորացնում ենք հարաբերությունները ԵՄ-ի հետ, ես այստեղից մեկնում եմ Մոսկվա․ հիմա կա՞ անհամատեղելիություն, թե՞ ոչ։ Ակնհայտորեն չկա, քանի որ երկուսն էլ իրականության մեջ տեղի են ունենում։ Երբ կգա այն կետը, և մենք կհասկանանք որ կա անհամատեղելիություն, այդ ժամանակ կմտածենք՝ ինչ որոշում կայացնել»,- նշեց Փաշինյանը։

  • Կիսվել: