Նիկոլ Փաշինյանը՝ Դավոսում սպասվող հանդիպումների մասին
«Դավոսում տեղի ունեցող համաշխարհային տնտեսական ֆորումը երկուշաբթի օրն է մեկնարկել, բայց ես չեմ մեկնել, որպեսզի հարցուպատասխանին մասնակցեմ»։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այնտեղ նախատեսված է մասնակցություն պանելային քննարկումներին։ Կունենամ մի շարք հանդիպումներ, միջազգային գործընկերների հետ կքննարկենք մեր հարցերը»,–նշեց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ամենայն հավանականությամբ նախատեսվում է նաև հանդիպում շվեցարահայ համայնքի հետ։