երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության ամբողջ սնանկությունը․ երբ կլինի խաղաղություն․ Լևոն Զուրաբյան

Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության ամբողջ սնանկությունը․ երբ կլինի խաղաղություն․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«ԵՐԲ ԿԼԻՆԻ ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ

Սարսափելի նվաստացուցիչ է նաև այն, որ 99 տարով զիջելով մեր ինքնիշխանությունը մեզ համար հսկայական ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքում, միջազգայնորեն լեգիտիմացնելով Ադրբեջանի հատուկ կարգավիճակը Զանգեզուրի «միջանցքում», որպես կորուստը մեղմացնող քաղաքական ողորմություն ստանում ենք 4 գերիների ազատումը:

Սա Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության ամբողջ պերճանքն ու սնանկությունն է: Այստեղ սկի դիվանագիտություն էլ չկա: Նրան ականջը բռնած ուղղակի տանում են դեպի նախագծված ապագա, որի մասին սկի չեն էլ հայտնում: Դրա համար էլ նա ոչ մի դարդ չունի. հեծանիվ ա քշում, թմբուկ հարում, ժողովրդի համար դիջեյություն անում ու սրտիկներ բաշխում:

Նրա գործը այլևս մեր ժողովրդի ցավազրկումն է, և ցավազրկման համար ինչ պետք ա, նրան կուղարկեն:

Հա, մի գործ էլ են հանձնարարել` «հիբրիդային» պատերազմը մեր ինքնության դեմ:

Չհուսաթափվեք, մեր արժանապատվությունն ու ազգային շահերը վերականգնելու ենք: Այդ ժամանակ Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիրը և մենք կունենանք իսկական հաշտություն բոլոր հարևանների հետ»:

  • Կիսվել: