շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզը ճշմարիտ է, հակառակն ապացուցելու համար նախկին նախագահները փաստ ու փաստարկ չունեն. Խանդանյան

Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզը ճշմարիտ է, հակառակն ապացուցելու համար նախկին նախագահները փաստ ու փաստարկ չունեն. Խանդանյան

Տրամաբանությունն հուշում է, որ եթե մի հարցի շուրջ ունես համոզմունք և գիտես, որ դու ես ճշմարիտ, պիտի որ հակված լինես իմացածդ, դիրքորոշումդ տեղ հասցնել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Հիմա հրապարակային առաջարկ ու հնարավորություն կա խոսելու մեր պետության պատմության ամենաառանցքային ու ամենացավոտ հարցի՝ Ղարաբաղյան բանակցային գործընթացի շուրջ և ողջ ճշմարտությունը վեր հանելու կամ հրապարակային դարձած բովանդակությանը հակադրվելու համար, բայց այդ բանակցություններին «փորձագիտական» մակարդակով տիրապետողները փախչում են խոսակցությունից։

Նույն տրամաբանությունը հուշում է մեկ բան. վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզը ճշմարիտ է և ակնհայտ, որ հակառակն ապացուցելու համար նախկին նախագահները փաստ ու փաստարկ չունեն»,- գրել է Խանդանյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր. «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Ավելի ուշ նա նախկին նախագահներին այս թեմայով բանավեճի էր հրավիրել:

Նշենք նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, սակայն, մերժել են նրա հետ բանավիճելու առաջարկը։

 

  • Կիսվել: