երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Նախ, վարչապետը երբեք չի ասել, որ այդ խախտումների արդյունքում ընտրությունների վերջնարդյունքը պետք է դրվի կասկածի տակ. Սրբուհի Գալյան

Նախ, վարչապետը երբեք չի ասել, որ այդ խախտումների արդյունքում ընտրությունների վերջնարդյունքը պետք է դրվի կասկածի տակ. Սրբուհի Գալյան

«Խախտումները եղել են, դրանք պետք է արժանանան ամենախիստ քրեաիրավական գնահատականի, բայց ընտրական վերջնարդյունքի համատեքստում դրանց ազդեցությունը չենք կարող գնահատել և այն իրաղությունը որ այսօր կա, ցույց է տալիս, որ ժողվուրդը կարողանում է հաղթահարել, ժողովրդական կարգի տապալման փորձը և իրացնել իր ընտրելու իրավունքը, հետևաբար գնտնում ենք որ ընտրությունների արդյունքը անվավար չի կարող ճանաչվել»,- սդում հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ներկայացուցչի հարցին։

Հարցադրմանը, թե իշխանության մի թևը՝ ընդդիմությունը, Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ ձևավորվել  է ապօրինի եղանակով, այդ դեպքում գլոբալ իմաստով իշխանությունը ինչպես կարող է լեգիտիմ լինել։

«Նախ, վարչապետը երբեք չի ասել, որ այդ խախտումներ արդյունքում ընտրությունների վերջնարդյունքը պետք է դրվի կասկածի տակ«- ասաց Գալյանը՝ նշելով, որ այն ինչ ասել է Փաշինյանը, վերաբերել է ընտրակաշառքի դեպքերին և հանդիսացել է քաղաքական գնահատական, ինչը չի բացառում  վարույթն իրականացնող մարմինների կողմից տրվելիք գնահատականը։

«Ընտրությունների արդյուքններն անվավեր ճանաչելը բացառիկ միջոց է և այն չի կարող կապվել, մեկ կամ մի քանի խախտումների հետ և դրա համար պետք է ծանրակշիռ պատճառ։ Մեր կարծքին այն է, որ տեղի ունեցած դեպքերն այն աստիճան ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքի վրա, որ մենք մի կողմ թողնենք այն քաղաքացիների ձայնը, որոնք տրվել են ընտրությունների ազատ և արդար անցկացման համատեքստում և ասել, որ ընտրություններն անվավեր են»,- Վենետիկի հանձնաժողովի թեստը մեկնաբանեց Սչբուհի Գալյանը

 Նա կրկնեց որ ընտրությայն ժամանակ արատավոր երևույթները պետք է արժանանան շատ խսիտ գնահատականի։

  • Կիսվել: