ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլանները. Մուսինյանը՝ Փաշինյանի մասին

Նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլանները. Մուսինյանը՝ Փաշինյանի մասին

ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է վարչապետի Փաշինյանի՝ Արցախյան շարժման մասին արված հայտարարությանը։

«Հիշեք.
 
նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին: 

Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը:
 
Թեթև տարեք, դա հին իջևանյան ադաթ ա»,- գրել է Մուսինյանը:
 
Հիշեցնենք՝ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ավելի վաղ ասել էր՝ «Կա՛մ ժողովուրդը շարունակում է «Ղարաբաղյան շարժումը, կա՛մ գնում ենք իրական Հայաստանի գաղափարով»։ 

  • Կիսվել: