հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
«Մոտ ենք խաղաղության պայմանագրին և պետք է գնանք այդ ճանապարհով». Քոչարյան

«Մոտ ենք խաղաղության պայմանագրին և պետք է գնանք այդ ճանապարհով». Քոչարյան

Մոտ ենք խաղաղության պայմանագրին և պետք է գնանք այդ ճանապարհով։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով, թե որոնք են այն 20% հարցերը, որոնք դեռ չեն համաձայնեցվել։

Քոչարյանի խոսքով՝ ինչքան շուտ լինի այդ պայմանագիրը, այնքան լավ․ «Իհարկե, շատերը կասեն՝ այս պայմանագիրը հարց չի լուծում։ Այդ պայմանագիրը տալիս է խաղաղության հասնելու հեռանկար»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի՝ գրեթե 80%-ը:

  • Կիսվել: