ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով։

Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ։  

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ տարածաշրջանային անվտանգությունը զգալի տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասի ուղղությամբ Մոսկվայի գործողություններում։  

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով կարգավորմանն այն եռակողմ պայմանավորվածությունների զարգացման համար, որոնք ձեռք են բերվել 2020 և 2022 թվականներին երեք երկրների (խմբ․ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) ղեկավարների կողմից»,- ասել է Լավրովը։  

ՌԴ նախարարի խոսքով՝ Մոսկվան կարծում է, որ այդ պայմանավորվածությունները մնում են արդիական՝ հատկապես տարածաշրջանում առկա իրավիճակի լույսի ներքո։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: