հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Մոսկվան Արցախի հարցով հեռավար դիվանագիտության չի անցել. Մարկեդոնով

Մոսկվան Արցախի հարցով հեռավար դիվանագիտության չի անցել. Մարկեդոնով

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հանդիպում անցկացնելու վերաբերյալ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը խոսում է արցախյան խնդրի լուծման հարցում ջանքերը շարունակելու Մոսկվայի մտադրության մասին։ Այս մասին Bunin & Co տելեգրամյան ալիքի համար գրված իր հոդվածում նշում է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
 
«Մոսկվան ամեն կերպ հասկացնում է, որ հեռավար դիվանագիտության չի անցել, հակամարտության կարգավորմանն ուղղված նրա ջանքերը, ՌԴ–ի պատկերացման համաձայն, շարունակվելու են», – նշում է հեղինակը։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Աստանայում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ առաջարկեց Ռուսաստանում բանակցություններ կազմակերպել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։
 
«Ես հաճույքով հրավիրում եմ և՛ Ադրբեջանի նախագահին, և՛ Հայաստանի վարչապետին։ Խնդրեմ, մենք կարող ենք ձեզ հետ համաձայնեցնել ամսաթիվը։ Հույս ունեմ, որ հետաքրքրվածություն կա, Ռուսաստանում ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ` Սոչիում, Պետերբուրգում, Մոսկվայում», – ասել է ՌԴ նախագահը։
 
Մարկեդոնովը հիշեցնում է, որ նոյեմբերի 10-ին լրանում է Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարության 2 տարին, հայտարարություն, որը վերջ դրեց Արցախյան երկրորդ պատերազմին։ Եվ հաշվարկային կետ հանդիսացավ տարածաշրջանային նոր ստատուս–քվոյի համար։ Միևնույն ժամանակ բուն հակամարտությունը փոփոխվեց (ուժերի հավասարակշռության տեսանկյունից), բայց չավարտվեց։ Այն ժամանակ Մոսկվան Բաքվի և Երևանի միջև հակամարտության կարգավորման ու խաղաղության գործընթացի միակ համակարգողն էր համարվում։ Նրա հատուկ դերը ճանաչում էին ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև ԱՄՆ–ն, Ֆրանսիան (ԵԱՀԿ ՄԽ երկու համանախագահներ), ինչպես նաև Իրանն ու Թուրքիան։

  • Կիսվել: