շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Մնում է ասեք՝ վարչապետը կաշառք է վերցրել. Ստյոպա Սաֆարյան

Մնում է ասեք՝ վարչապետը կաշառք է վերցրել. Ստյոպա Սաֆարյան

Հանրարյին խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը անրադարձել է «Մեդիապաշտպան» կազմակերպության նախագահ Աղասի Ենոքյանի այն գրառմանը, ըստ որի, եթե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վարչապետ Փաշինյանին նվիրած գրիչը 75 հազար դրամից ավելի թանկ է, ապա նա այն պետք է հանձներ պետությանը։ 

Այս առնչությամբ Սաֆարյանը մասնավորապես գրել է․ ""Մեդիապաշտպանն"  է ասում է՝ դե որ այդքան թանկ գրիչ էր, ուրեմն վարչապետը կաշառք է վերցրել ու օրենք է խախտել, ուրեմն պետք է նստի (դե հա, ես էլ որպես գին ասող պետք է նստեմ)։ 

«Հա բայց Փաշինյանը, ով երկու անգամ կռանում է իր պայուսակից գրիչ վերցնելու նպատակով ու չի գտնում, հո սուրճի բաժակ չէր նայում, որ այդ պահին վարչապետի շարժուձևի ամեն միլիմիետրին հետևող Հրայրն այնպիսի նվեր է անում, որ ախպերն ախպորը չէր անի․․․ Ում մտքով կանցներ, որ նման իրավիճակում քեզ մեկնված գրիչն այդքան թանկ է։ Հո ապրանքագետ ու գնահատող չե՞ս կանչի․․․ Մնում է ասեք՝ վարչապետը կաշառք է վերցրել, որ Հրայրին ՍԴ նախագահի տեղը պահի ու Հրայրին կաշառքի հոդվածով էլ ուղակեք ճաղավանդակներից այն կողմ, մանավանդ, որ վարչապետն ամիսներով ասում է, թե ՍԴ-ն պետք է կազմավորվի նոր կարգով, Հրայրն էլ զավթել է պաշտոնը օրենք խախտելով․․․ Գոնե Հրայրին խնայեք, այդպես մի խորտակեք, տնաշեններ․․․
Մի քիչ էլ Հրայրի մասին մտածեք էլի, տո»։

Հիշեցնենք, որ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անրադառնալով Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի այն պնդմանը, թե Հրայր Թովմասյանի՝ Նիկոլ Փաշինյանին նվիրած գրիչն արժե 530 եվրո։

«Ստյոպա Սաֆարյանը պնդում է, որ գրիչն արժե 530 եվրո։ Եթե նվերի արժեքը գերազանցում է 75000 դրամը, ապա ըստ ՀՀ օրենսդրության վարչապետը պարտավոր էր այն հանձնել պետությունը, եւ եթե չի հանձնել, ապա յուրացրել է։

Եթե Ստյոպան ճիշտ է ասում, ապա Նիկոլը հանցագործություն է արել, եթե սուտ է ասում, ապա ինքն է կեղծ մատնություն արել։

Տղերք, դուք որոշեք՝ ձեզնից ով է նստելու էս գրիչի գործով»։

 

 

 

 

 

  • Կիսվել: