երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են Տավուշի սահմանային մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են Տավուշի սահմանային մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները

Օգոստոսի 26-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև:

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և այդ համատեքստում ԼՂ հիմնախնդրի խախաղ կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը:

Նախարար Մնացականյանը ընդգծել է հայ-ռուսական համագործակցության կարևորությունը, որն ուղղված է խաղաղության, տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները նաև փոխանակվել են հայ-ռուսական համագործակցային հարաբերությունների օրակարգային հարցերի վերաբերյալ կարծիքներով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: