շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մխիթար Հայրապետյանը և ՌԱԿ նորանշանակ նախագահը հյուընկալվել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում

Մխիթար Հայրապետյանը և ՌԱԿ նորանշանակ նախագահը հյուընկալվել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում

Նախարար Մխիթար Հայրապետյանը  Ռազմարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Ջիվանյանի հետ հյուրընկալվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։

Հանձնաժողովի անդամները, շնորհավորելով Արամ Ջիվանյանին, ներկայացրել են հանձնաժողովի և ԲՏԱ նախարարության համատեղ կատարած աշխատանքներն օրենսդրական նախագծերի շուրջ: Հանդիպմանը քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը կարևորել են Արամ Ջիվանյանի մասնագիտական կարողությունները, ընդգծել արտադրողների կողքին լինելու, նրանց հետ սերտ աշխատելու անհրաժեշտությունը, հաջողություն և շոշափելի ձեռքբերումներ մաղթել ՌԱԿ նորանշանակ նախագահին կարևորագույն պաշտոնում։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 18-ի N 931 Ա որոշմամբ Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:

  • Կիսվել: