Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորի օրվա կապակցությամբ
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորի օրվա կապակցությամբ:
«Ջերմ շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս իմ թանկագին գործընկերոջը՝ արտգործնախարար Կասպար Վելդկամպին, Նիդերլանդների թագավորական ընտանիքին, կառավարությանը և ժողովրդին Նիդերլանդների ազգային տոնի առիթով: Հանձնառու եմ մեր երկրների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը: