Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Դարչիաշվիլուն համագործակցության համար
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալական ուղերձ է հղել Վրաստանի արդեն նախկին արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլուն:
«Գնահատում եմ սերտ համագործակցությունը Իլյա Դարչիաշվիլու հետ՝ ուղղված Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ամրապնդմանը: Այս տարի ստորագրվեց Վրաստան-Հայաստան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը՝ հիմնված ընդհանուր արժեքների և շահերի վրա` ավելի ապահով ու խաղաղ տարածաշրջանում:
Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր հաջորդ նախաձեռնություններում», գրել է Արարատ Միրզոյանը իր թվիթերյան էջում: