Մինչև 1,5 միլիարդ դոլար. Շոյգուն հայտնել է, թե որքան կարող են կազմել ՀՀ-ի կորուստները Ռուսաստանից զբոսաշրջության կրճատման հետևանքով
Ռուսաստանից զբոսաշրջության կրճատման հետևանքով Հայաստանի կորուստները վերջնական արդյունքում կարող են կազմել մինչև 1,5 միլիարդ դոլար: Եվրամիության հատկացրած փոքր գումարները, որոնք, ըստ էության, ուղղվում են հենց եվրոպացիներին ձեռնտու նախագծերին, չեն կարող փոխհատուցել այդ կորուստները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Եվրամիությունը կարող է փոքր գումարներ հատկացնել իրեն ձեռնտու նախագծերին, օրինակ՝ 1,5 միլիոն եվրո՝ այսպես կոչված «անկախ մեդիայի» զարգացման, այսինքն՝ սեփական քարոզչության համար։ Կամ, օրինակ, 2,2 միլիոն եվրո՝ վիզաների ազատականացման ռեժիմին աջակցելու համար, ինչն ակնհայտորեն չի փոխհատուցի Ռուսաստանից զբոսաշրջության կրճատումից կորուստները, որոնք կարող են կազմել մինչև 1,5 միլիարդ դոլար»,-նշել է նա:



