ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Գալուզինն ու Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ուղիները

Գալուզինն ու Քըլըչը քննարկել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ուղիները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին, հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու ուղիների շուրջ։

Երկուստեք շահագրգռվածություն է արտահայտվել երկու երկրների մոտեցումների սերտ համակարգումը շարունակելու համար, ներառյալ՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: