Միջադեպ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստում․ Ընդդիմադիր պատգամավորները լքեցին դահլիճը
Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստն անցավ լարված մթնոլորտում։
Արծվիկ Մինասյանը հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին մեղադրեց մանիպուլյացիաներ անելու ու կեղծ տեղեկություններ մեջ։
«Ձեր արտահայտության համար, թե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին, հենց հիմա պատասխան եմ պահանջում, հրապարակային հայտարարում եմ` Դուք դատվելու եք և ոչ միայն այս հանցագործության համար։ Պաշտոնապես դիմում եմ Դատախազությանը՝ անմիջապես հարուցել քրեական գործ և բացահայտել՝ ովքեր են դավաճանները, և ովքեր են Հայաստանը հասցրել այս վիճակին»։
Վիճաբանություն սկսվեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև, ինչից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Գեղամ Մանուկյանը լքեցին դահլիճը։


