հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Միջադեպ` ԵԱՏՄ նիստից առաջ. վրացի լրագրողը ճեղքեց անվտանգության աշխատակիցների շղթան ու հարց ուղղեց Պուտինին

Միջադեպ` ԵԱՏՄ նիստից առաջ. վրացի լրագրողը ճեղքեց անվտանգության աշխատակիցների շղթան ու հարց ուղղեց Պուտինին

Այսօր Բաղրամյան 26-ում` նախագահի նստավայրում, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորում էր ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին, վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողը փորձեց ճեղքել անվտանգության աշխատակիցների կազմած շղթան ու խախտելով արարողակարգը` հարց ուղղեց ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինին:


«Ռուսթավի-2»-ի լրագրողը Պուտինին հարցրեց` ե՞րբ է Ռուսաստանը կատարելու 2008 թ-ին վերցրած պարտավորությունն ու դուրս գալու օկուպացված տարածքներից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքեց լրագրողի հարցին` ասելով, որ Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտականությունները: Լրագրողը փորձեց ճշտել` ե՞րբ, սակայն Պուտինն արդեն բավական հեռու էր ու չլսվեց նրա պատասխանը:


Նշենք, որ Վլադիմիր Պուտինը և ԵԱՏՄ պետությունների ղեկավարները Հայաստան են ժամանել այսօր՝ մասնակցելու Երևանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին:

 

  • Կիսվել: