հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Միայն գյուղմթերքի մասով, որի ավելի քան 96 տոկոսը սպառում է Ռուսաստանը, Հայաստանն ավելի քան 700 միլիոն դոլար կկորցնի. Շոյգու

Միայն գյուղմթերքի մասով, որի ավելի քան 96 տոկոսը սպառում է Ռուսաստանը, Հայաստանն ավելի քան 700 միլիոն դոլար կկորցնի. Շոյգու

Դիվերսիֆիկացման պատրվակով Հայաստանի ինտեգրումը Եվրոպական միությանը նշանակում է խզում Եվրասիական տնտեսական միության և Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինտեգրումը ԵՄ-ին, թեկուզ դիվերսիֆիկացման պատրվակով, նշանակում է խզում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ, որքան էլ առանձին գործիչներ վստահեցնեն, թե դա այդպես չէ։ Նման քայլերը Հայաստանի տնտեսությունը կհասցնեն խոր ճգնաժամի»:

Ուզում եմ ուղիղ ասել՝ ոչ ԵՄ-ի հետ Հայաստանի կապերի ընդլայնումը, ոչ եվրոպական ստանդարտներին անցման մեղմացումը, ոչ էլ տնտեսական ճգնաժամից դուրս գալը, որը կհաջորդի դրան, մենք չենք ֆինանսավորելու»:

Շոյգուի խոսքով՝ Հայաստանի տնտեսության գրեթե ամբողջ իրական հատվածը կապված է Ռուսաստանի հետ, իսկ Եվրոպայում Երևանի համար սպառման շուկաներ չկան։

«Հայաստանի իշխանությունները չեն կարող չգիտակցել նաև այն, որ երկիրը չունի ոչ ապրանքների հավաստագրում ըստ եվրոպական ստանդարտների, և ոչ էլ սպառման շուկաներ։ Տնտեսության գրեթե ամբողջ իրական հատվածը կապված է Ռուսաստանի հետ»,-նշել է նա:

Շոյգուն հավելել է, որ միայն գյուղատնտեսական արտադրանքի մասով, որի ավելի քան 96 տոկոսը սպառում է Ռուսաստանը, Հայաստանը տարեկան կկորցնի ավելի քան 700 միլիոն դոլար և հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր աշխատատեղեր։

  • Կիսվել: