երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Մի քանի տարիների ընթացքում մեզ հաջողվել է լրջորեն բարեփոխել բանակը. վարչապետ

Մի քանի տարիների ընթացքում մեզ հաջողվել է լրջորեն բարեփոխել բանակը. վարչապետ

Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել և ընդգծել, որ 2026 թվականի մայիսի 28-ին տեղի ունեցավ մեր նոր բանակի զորահանդեսը, որը շատ մեծ իրադարձություն դարձավ բոլորիս՝ ՀՀ-ի, ՀՀ քաղաքացիների համար: Այդ մասին ԱԺ հանձնաժողովների նիստին՝ 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման մեկնարկին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մի քանի տարիների ընթացքում մեզ հաջողվել է լրջորեն բարեփոխել բանակն այն աստիճան, որ մենք հնարավորություն ունենք ասելու, որ ՀՀ-ն ունի նոր բանակ

«Ուզում եմ ընդգծել ոչ միայն սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերումը օտարերկրյա, այլև ՀՀ-ում իրական ռազմարդյունաբերության համալիրի ձևավորումը, որովհետև 2022-ից Կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամ է ներդրել ռազմարդյունաբերության ոլորտում: Մենք այսօր ունենք ռազմարդյունաբերություն, որը նաև հետաքրքիր զարգացումներ ունի միջազգային շուկայի ուղղությամբ: Արդեն իսկ տեղի են ունեցել առաջին արտահանումները, կնքվել են առաջին պայմանագրերը, որոնք արդեն բավականին տեսանելի և ծավալուն թվեր են ՀՀ-ի և ընդհանրապես ոլորտի համար: Ուզում եմ նաև ընդգծել, որ մենք բանակում նաև այլ ինստիտուցիոնալ բարեփոխումներ ենք իրականացրել, այդ թվում՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը բյուջետային բավականին մեծ ծրագիր է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Բանակի հետ կապված  հաջորդ նորությունը, ըստ վարչապետի, այլն է, որ այս տարվանից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները բանակում ծառայություն ստանալու պահից նաև բնակարանի գնման սերտիֆիկատ կստանան՝ հաշվարկված Երևանի գներով: 

  • Կիսվել: