կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Մի մասը մեղադրում է, ու Վարդան Ղուկասյանը դեռ ազատության մեջ է, մյուս մասը՝ որ նրա նկատմամբ քրգործեր կան. Ալեքսանյան

Մի մասը մեղադրում է, ու Վարդան Ղուկասյանը դեռ ազատության մեջ է, մյուս մասը՝ որ նրա նկատմամբ քրգործեր կան. Ալեքսանյան

Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչ է նշանակում քաղաքական դաշտը առողջացնել. Քաղաքական դաշտը այնպիսին է, ինչպիսին կա ու դրա դեմ իշխանությունը ոչինչ անել չի կարող: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա հերքեց պնդումը, թե դա ՔՊ-ին ձեռնտու է. «Ինչո՞վ է ձեռնտու, որ Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ է, դա մեզ ձեռնտո՞ւ է»:

Լրագրողները հիշեցրին, որ Ալեն Սիմոնյանը բազմիցս հայտարարել է, որ այս ընդդիմությունը իրենց ձեռնտու է, որ երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում է, իրենք ուրախանում են, քանի որ ՔՊ-ի վարկանիշը բարձրանում է: Վահագն Ալեքսանյանն արձագանքեց. «Դա էլ Ռոբերտ Քոչարյանի  մասին է շատ բան ասում, ոչ թե մեր:

Մեր քաղաքական ուժերի մի մասը մեզ մեղադրում է նրա մեջ, որ Վարդան Ղուկասյանը դեռ ազատության մեջ է, մյուս մասը մեղադրում է նրանում, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր: Իրականությունն այն է, որ ում նկատմամբ կա քրեական գործ, ուրեմն դատաիրավական համակարգը գտել է, որ պետք է դրանք լինեն: Քաղաքական ուժը դրա վրա ոչ մի ազդեցություն չունի»:

  • Կիսվել: