Մի խեղաթյուրեք ընդդիմության էությունը` օգտագործելով Ձեր հեղինակությունը․ Սամսոնյանը՝ Փաշինյանին
Անզգուշորեն (կամ զգուշորեն) մի խեղաթյուրեք դրա էությունը` օգտագործելով Ձեր հեղինակությունը: Այս մասին գրառում է կատարել ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նշենք, որ այսօր կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ Պետական կառավարման համակարգում կան մարդիկ, ովքեր իրենց կյանքի օրակարգը ձևավորել են օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի։ Վարչապետը շարունակել էր, հավելելով, որ նրանք պետք է հեռանան ու կարող են նույնիսկ ընդդիմադիր գործունեությամբ զբաղվել։
«Հիմա էտենց է։ Կարա էդպես պատահի, որ ընդդիմություն լինելն ավելի եկամտաբեր լինի, քան իշխանություն լինելը, և դա նորմալ է»,- ասել էր Փաշինյանը։
«Երբ Ձեզ դիմադրող ինչ-որ մարդկանց հորդորում եք զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ` շեշտելով, որ դա եկամտաբեր է, նախ և առաջ հիշեք, որ դուք մինչև իշխանության հասնելը ընդդիմադրի երկար ճանապարհ եք անցել և երկրորդ` հարգանք ունեցեք ընդդիմադիր գործունեության նկատմամբ` որպես ժողովրդավարության ինստիտուտ: Անզգուշորեն (կամ զգուշորեն) մի խեղաթյուրեք դրա էությունը` օգտագործելով Ձեր հեղինակությունը:
Շնորհակալություն»: