չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Մի անգամ եք հաջողել ձեր էժան տերերի հետ հոկտեմբերի 27-ին ու էլ երբեք չեք հաջողի. Վահագն Ալեքսանյան

Մի անգամ եք հաջողել ձեր էժան տերերի հետ հոկտեմբերի 27-ին ու էլ երբեք չեք հաջողի. Վահագն Ալեքսանյան

Եկեղեցականի վեղարով հանդես եկող ստահակը և իր աջակիցները որոշել էին ՀՀ-ում տեռորիզմի միջոցով իշխանություն զավթել: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում հրապարակած տեսանյութում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Ըստ պատգամավորի՝ «իշխանության զավթման» համար պետք է օգտագործվեին մի քանի գործիքներ՝ մոտ 500 հոգանոց ձևական փողոցային շարժում, մետաղական աստղիկների միջոցով պատահական մարդկանց մեքենաների ակերի ծակում, Ոստիկանության, Կառավարության շենքերի վրա հրարձակող միջոցներով կրակի բացում, առանձին խմբեր էլ՝ մինչև մի քանի հարյուր հոգուց բաղկացած, պետք է հաշվեհարդար տեսնեին իշխանության ներկայացուցիչների հետ: ՀՀ ամբողջ տարածքում պետք է անջատվեր համացանցը, իսկ պետական կառույցներում՝ էլեկտրաէներգիան, և հասնելով ինչ-որ մի իրավիճակի՝ պետք է ներգրավվեին «ջարդարար խմբեր», որոնց կազմում, ըստ պատգամավորի, լինելու էին նաև ղարաբաղցիներ. նրանք պետք է «ջարդեին, սպանեին, մեռցնեին մարդկանց», և այս ընթացքում էլ պետք է լիներ իշխանափոխություն:

«Հիմա կգնաք ու արևի լույսը ճաղավանդակների հետևից կտեսնեք, ճաղավանդակային «զագառ» կընդունեք տարիներ շարունակ: Կիմանաք, թե ինչ է նշանակում տեռորիզմ բերել Հայաստանի քաղաքական դաշտ:

Մի անգամ եք հաջողել ձեր էժան տերերի հետ Հոկտեմբերի 27-ին ու էլ երբեք չեք հաջողի: Կորելու եք հավիտյանս»,- ասաց նա:

  • Կիսվել: