հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մեզ դրսից ուղարկված տեր պետք չէ. Ալեն Սիմոնյան

Մեզ դրսից ուղարկված տեր պետք չէ. Ալեն Սիմոնյան

Այն մարդիկ, որոնք այսօր փորձում են իշխանություն դառնալ, Հայաստանի Հանրապետության հետ, ձեզ հետ կապ չունեն: Այդ մարդիկ նույն Մարտի 1-ի ժամանակվա, Հոկտեմբերի 27-ի ժամանակվա նույն եռյակն են, որոնց փողերը դրսերն են: Այս մասին այսօր Եղեգնաձորում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գալիս են, որ այն ամեն ինչը, ինչը մենք 2018 թվականին մերժել ենք, վերականգնեն: Մենք թույլ տալու՞ ենք դա: Ժողովու՛րդ, մեզ դրսից տեր պետք չէ: Մեզ դրսից ուղարկված տեր պետք չէ: Դուք եք, մենք ենք, մենք բոլորով ենք էս երկրի տերը: Այսպես պիտի իշխանությունը գա ամեն ընտրություններին, տեղական ընտրություններին ձեզ մոտ, ձեր ձայնը խնդրելու, ձեզ լսելու ճանապարհով։ Գնում են նույն մարդիկ, շորերը փոխում են, ասում են՝ դա մենք չէինք: Նույն Սերժն է, նույն Ռոբն է, նույն Ծառուկյանն է, նույն մարդիկ են, նույն եռյակն է: Իսկ ասում են՝ Սամվելն էլ կա: Այդ Սերժ Սարգսյանն է Սամվելը: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, դա Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է: Բեղեր են կպցրել, շորերը փոխել են, եկել են, ուզում են ներկայանալ այլ մարդիկ: Ուրեմն՝ ամսի 7-ին մենք հնարավորություն ունենք միասին այդ էջը փակելու»:

  • Կիսվել: