շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը խոսել է Ուկրաինայի՝ ՌԴ տարածքում  պաշտպանվելու իրավունքի մասին

Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը խոսել է Ուկրաինայի՝ ՌԴ տարածքում պաշտպանվելու իրավունքի մասին

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հելին Sunday Express թերթում իր գրած հոդվածում անդրադարձել է Ռուսաստանի Կուրսկի շրջանում ուկրաինական գործողությանը, տեղեկացնում է BBC-ն։

Նշվում է, որ Հելին, մասնավորապես, նշել է. «Ընդամենը վեց շաբաթ լինելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում՝ ես ավելի քան երբևէ համոզված եմ, որ Միացյալ Թագավորության և Եվրոպայի պաշտպանությունը սկսվում է Ուկրաինայում, որովհետև եթե Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայում, նա այնտեղ կանգ չի առնի, իսկ նրա նմանները համարձակ կդառնան: Այնպես որ, մենք կկանգնենք մեր խիզախ ուկրաինացի ընկերների կողքին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի։ Բրիտանիան միասնական է Ուկրաինային աջակցելու հարցում»:

Ըստ նրա՝ Ուկրաինական քաղաքները ռուսաստանյան հետագա հարձակումներից պաշտպանելու նպատակով վերջին օրերի ուկրաինական զորքերի հանդուգն հարձակումը Ռուսաստանի վրա բացահայտեց ռուսաստանյան բանակի խոցելիությունը և ճնշում է գործում Պուտինի վրա:

«Միջազգային իրավունքի հարգման դեպքում չեն բացառվում գործողությունները նաև Ռուսաստանի տարածքում»,-նշել է Հելին:ընդգծել է նա։

Անդրադառնալով Ռուսաստանում բրիտանական զենքի կիրառմանը՝ նա գրել է. «Մենք պետք է հպարտ լինենք, որ Մեծ Բրիտանիայի նվիրաբերած տեխնիկան, ռազմաճակատում խիզախ ուկրաինացիների ձեռքում, օգնում է նրանց պաշտպանել իրենց երկիրը»։

  • Կիսվել: