հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Մեր վարկանիշը Գյումրիում շատ բարձր է. մեր թեկնածուին հարգում են, սիրում են, ընդունում են, նաեւ թիմը. Շիրակի մարզպետ

Մեր վարկանիշը Գյումրիում շատ բարձր է. մեր թեկնածուին հարգում են, սիրում են, ընդունում են, նաեւ թիմը. Շիրակի մարզպետ

Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, վերադասավորումների մասին խոսակցություն ընդհանրապես գոյություն չունի. Ես Շիրակի մարզպետն եմ, իրականացնում եմ իմ լիազորությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, ըստ որոնց Շիրակի Գյումրիում ՔՊ-ն վերադասավորումներ է իրականացնում, որոնց արդյունքում մարզպետը ևս կարող է դուրս մնալ պաշտոնից:

Լրագրողների հարցին, որ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի վարկանիշը շատ ցածր է, նա հակադարձեց. «Ո՞վ է ասում, ես միանշանակ կպնդեմ, որ մեր վարկանիշը շատ բարձր է: Վերջին շրջանում Անի համայնքում ունեցել ենք ՏԻՄ ընտրություններ և միանձնյա ստանձնել ենք այնտեղ իշխանություն: Իսկ Ախուրյանում ևս ՔՊ-ն եկել է իշխանության:

Մեր թեկնածուն Շիրակի մարզից է, Գյումրիից է, Շիրակի մարզպետ է աշխատել: Նա այս պահին էլ ԱԺ պատգամավոր է: Նրան հարգում են, սիրում են, ընդունում են, նաեւ թիմը»:

  • Կիսվել: