Մեր Սուրբ Ծննդյան նվիրական օրը Փաշինյանը որոշում է ոտնահարել մեր ավանդույթը և հակադրվել Եկեղեցուն. Նարեկ Կարապետյան
«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն արձագանքել է Կաթողիկոսին հեռացնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրան աջակցող եպիսկոպոսների ընդունած հայտարարությանը։
«Մեր Սուրբ Ծննդյան նվիրական օրը Փաշինյանը որոշում է ոտնահարել մեր ավանդույթը և հակադրվել Եկեղեցուն։
Ամենահեգնականը այն է որ նա անում է դա Սամվել Կարապետյանի Հայաստանին նվիրած տնից, ուր չգիտեմ ինչ խղճով շարունակում է ապրել:
Մեր Երկրին պետք է վերադարձնենք միասնությունն ու ամրապնդենք մեր ավանդույթների հանդեպ հարգանքը:(ոչ միայն խոսքով)»,-սոցցանցի իր էջում գրել է Նարեկ Կարապետյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն ու իրեն աջակցող 10 եպիսկոպոսներն ընդունել են եկեղեցու բարենորոգման ծրագիր:


