չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Մեր առաքելությունը եղել է և կա՝ լինել իշխանության ամենահնարավոր փոխարինողը. Էդմոն Մարուքյան

Մեր առաքելությունը եղել է և կա՝ լինել իշխանության ամենահնարավոր փոխարինողը. Էդմոն Մարուքյան

Մենք կառավարությանը երբեք չենք քննադատել՝ ցույց տալու, որ մենք քննադատում ենք, ընդհակառակը՝ մեր առաքելությունը եղել է և կա՝ լինել իշխանության ամենահավանական, ամենահնարավոր մրցակիցն ու փոխարինողը։ Այս մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության 4-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Ընդդիմություն լինելն ինքնապատակ չէ: Մենք կառավարությանը երբեք չենք քննադատել՝ ցույց տալու, որ մենք քննադատում ենք, ընդհակառակը՝ մեր առաքելությունը եղել է և կա՝ լինել իշխանության ամենահավանական, ամենահնարավոր մրցակիցն ու փոխարինողը: Ցանկացած իրավիճակում քաղաքացիների աչքում դա պիտի լինի, որ նոր Հայաստանի այլընտանքը «Լուսավոր Հայաստանն է»», - ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ ընդդիմության դերը շատ կարևոր է, քանի որ եթե ընդդիմությունը ձախողվի, ապա կձախողվի նաև հեղափոխությունը և իշխանությունը կվերածվի մոնոպոլ դիրքեր ունեցող հրեշի:

Խոսելով կուսակցության երկարաժամկետ ծրագրերից՝ Մարուքյանն ասաց, որ ԼՀԿ նպատակն է ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության ստանձնումը, որի համար բազմաթիվ անելիքներ կան:

  • Կիսվել: